ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը կդառնա առաջին օտարերկրացին, ով ոտք կդնի առաջին և դեռևս միակ չինական «Լյաոնին» ավիակիր: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
Հեյգելը ոտք կդնի հածանավի տախտակամած Դեղին ծովի ափին գտնվող Ցինդաո քաղաքի ռազմաբազա այցի ժամանակ: Այցը ռազմաբազա Հեյգելը կկատարի Չինաստան կատարելիք եռօրյա այցելության ընթացքում, որը սկսվում է երկուշաբթի: «Մենք կատարել ենք հայց, նրանք համաձայնել են»,- գործակալությանը հայտնել է ամերիկացի պաշտոնյան, ով ցանկացել է անհայտ մնալ:
Առաջին ավիակիրը Չինաստանում ստեղծվել է 1998-ին Ուկրաինայից գնված կիսաշեն խորհրդային «Վարյագ» ավիակրի հիման վրա: Սեփական ավիակրի ստեղծման աշխատանքները սկսվել էին 2005-ին: Այն Չինաստանի ԶՈւ սպառազինության կազմ է մտել 2012-ին:









































