Շակիրան մեկնաբանել է Ժերար Պիկեի մասին նախկինում արած արտահայտությունը. ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում երգչուհին ֆուտբոլիստին մեղադրել է սեփականատիրական արարքների մեջ՝ հայտնելով, որ նա արգելում է իրեն տղամարդկանց հետ տեսահոլովակներում նկարահանվել, գրում է spletnik.ru-ն:
Ապրիլի 3-ին Facebook-յան իր էջում Շակիրան գրել է. «Ողջույն, ընկերներ: Վերջերս տված հարցազրույցներից մեկում ես ասել էի, որ իմ տղամարդը սեփականատեր է: Ես կատակել եմ, իսկ այժմ տեսնում եմ, որ որոշ հրատարակություններ իմ բառերը լուրջ են ընդունել: Իրականությունն այն է, որ մենք փախադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններ ունենք: Խանդը երկուսիս համար էլ երբեք խնդիր չի եղել:
Հաջորդ անգամ խոստանում եմ ավելի զգույշ լինել: Ակնհայտ է, որ կատակով ասված իմ բառերը հեշտությամբ կարելի է այլ կերպ մեկնաբանել»:









































