Հուրախություն Ժաննա Ֆրիսկեի հարազատների և երկրպագուների՝ նրա առողջությունը աստիճանաբար բարելավում է, օրերս նրան հիվանդանոցից դուրս են գրել, գրում է storystar.ru-ն:
Ժամանակակից նանո-վակցինան տվել է իր դրական արդյունքները, և քաղցկեղի բջջիջներն աստիճանաբար անհետանում են: Այժմ Ժաննան կարողանում է ինքնուրույն վեր կենալ և նիհարել է 10 կիլոգրամով, որը հավաքել էր քիմիաթերապիայից հետո: Երգչուհու տեսողությունը նույնպես լավացել է, քանի որ ուռուցքը աստիճանաբար փոքրանում է:
Այժմ Ֆրիսկեն կարող է ժամանակը որդու հետ անցկացնել և նշել նրա առաջին ծննդյան օրը: Հնարավոր է տնային պայմանները Ժաննային ավելի օգտակար լինեն, և նա ավելի արագ ապաքինվի:






































