Առնվազն 40 գրոհային է զոհվել Սիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքն Twitter-ի իր միկրոբլոգում։
Հեռուստաալիքի տվյալներով` պայթյունի զոհ են դարձել Սիրիայի ազատ բանակի մարտիկներ, որոնք զինված պայքար են տանում Բաշար Ալ-Ասադի ուժերի դեմ։
Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի շուկաներից մեկում, որտեղ պայթել է ականապատ մի մեքենա։
Նշվում է, որ զոհվածների թվում կան նաև Սիրիայի ազատ բանակի հրամանատարներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։











































