Մատանին, որը 100%-ով ադամանդից է, պատկանում է Ժնևի «Շավիշ» ոսկերչական տանը՝ հայտնում է mirfactov.com-ը:
Զարդը պատրաստված է թանկարժեք քարի մեջ անցք անելու միջոցով, այն բացվածքով մոնոլիտե գործ է: Մատանին կշռում է 150 կարատ, գինը 68 մլն դոլար է: Ընկերության ղեկավար Մոհամեդ Շավիշի պնդմամբ՝ այդ զարդի նմանօրինակն աշխարհում չկա:











































