Այսօր Hyundai Motor Group–ը պաշտոնապես հայտարարել է Urban Urban Mobility (UAM) նախագծի շրջանակներում թռչող մեքենայի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին: Թռչող տրանսպորտային միջոցների ստեղծման վարչության պետ է նշանակվել Ջեյվոն Շինը, որը նախկինում ղեկավարում էր NASA- ի ավիացիոն վարչությունը: Այդ մասին հայտնում է Engadget– ը:
NASA-ում գտնվելու ժամանակ Շինը վերահսկում էր 725 միլիոն դոլար արժողությամբ օդային նորարարական հետազոտական նախագծերը, ինչպիսին էր X-Plane գերձայնային ինքնաթիռը, ինչպես նաև մշակել է քաղաքային միջավայրում անօդաչու թռչող սարքերի թռիչքների կառավարման համակարգը:
Ըստ Շինի՝ առաջիկա 20 տարիներին քաղաքային օդային տրանսպորտի ոլորտը կվերածվի 1,5 տրիլիոն դոլար արժողությամբ շուկայի: