Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գնահատել է իր թիմի հաղթանակը «Բետիս»-ի նկատմամբ:
««Բարսելոնա»-ի խաղի վրա մեծ ազդեցություն է թողել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած վերջին հանդիպումը, որը մեծ ջանքեր պահանջեց տղաներից: Բայց այս խաղում մեզ համար կարևոր էր արդյունքը: Խնդրել էի սաներիս ուշադիր խաղալ: «Բարսելոնա»-ն գործում էր հենց այնպես, ինչպես պահանջում էր իրավիճակը:
Հիանալի հասկանում եմ, թե ինչ են զգում կատալոնական ակումբի ֆուտբոլիստները: Նրանք շատ հոգնած են: Բայց այժմ մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հաղթանակը: Հուսով եմ, որ հաջորդ խաղում դիտարժան ֆուտբոլ կցուցադրենք և կհաղթենք»,- Marca_ն մեջբերում է Մարտինոյի խոսքերը:









































