Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Նիկոլյա Անելկան պայմանագիր է ստորագրել «Ատլետիկո Մինեյրո»-ի հետ: Այդ մասին Twiiter-ի իր էջում հայտարարել է «Ատլետիկո Մինեյրո»-ի նախագահ Ալեշանդրե Կալիլին:
35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով բրազիլական ակումբ կտեղափոխվի: Անելկայի նախորդ ակումբը անգլիական «Վեսթ Բրոմվիչ»-ն էր, որի հետ ֆուտբոլիստը խզել էր պայմանագիրը:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո Մինեյրո»-ում է խաղում բրազիլացի Ռոնալդինյոն, ում հետ Անելկան 2001-ին հանդես է եկել ֆրանսիական ՊՍԺ-ում: Վերջինս խաղացել է նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Արսենալ»-ը, «Ռեալ»-ը, «Լիվերպուլ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն, «Յուվենթուս»-ը:







































