Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ինչ են քննարկել վարչապետն ու Ծառուկյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս չունի որոշում, թե ինչպես է քվեարկելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ ԱԺ դիմումի հարցով, որի նախաձեռնությունն «Իմ քայլը» դաշինքինն է: Ինչպես հայտնի է, դիմումը պետք է ներկայացվի ՍԴ քննության: Բայց դրա համար անհրաժեշտ է խորհրդարանի ձայների երկու երրորդը: «Իմ քայլը» դա ապահովում է «Լուսավոր Հայաստանի» հետ միասին, իսկ ԼՀԿ-ն հայտնել է, որ կողմ է քվեարկելու: Սակայն ի վերջո պետք չէ մի կողմից բացառել որևէ «մաթեմատիկական էքսցես», մյուս կողմից՝ խորհրդարանի մեծամասնությունը ակնհայտորեն ցանկանում է, որպեսզի դիմումը, այսպես ասած, վայելի խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի հավանությունը:

Մամուլը տեղեկություն է հրապարակել, որ մի քանի անգամ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահի խոսնակը դա չի հերքել, սակայն չի մանրամասնել, թե քննարկումները ինչին են վերաբերել: Ըստ մամուլի տեղեկության, վերաբերել են նաև ՍԴ հարցին և հնարավոր է, որ «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկի ազատ: Ֆորմալ իմաստով չի դիրքորոշվի կողմ, սակայն ազատ քվեարկելով՝ կապահովի որոշակի կողմ ձայներ: Որովհետև, օրինակ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է կողմ քվեարկել «Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը, որը մշտապես կոշտ քննադատում է դատաիրավական ոլորտի նկատմամբ իշխանության քաղաքական դիրքորոշումը:

Այդպիսով, ազատ քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության համար կլինի «ոսկե միջինը»: Հետաքրքիրն այստեղ այն է, թե այդ փաստացի հավանությունը ստանալու հարցում ինչ պայմանավորվածություն կարող է լինել կառավարող ուժի և Ծառուկյանի միջև: ԲՀԿ նախագահին այս դեպքում հետաքրքիր են այսպես ասած՝ իր տնտեսական գործունեությա՞ն դաշտում գտնվող պայմանավորվածություններ, թե՞ քաղաքական: Բանն այն է, որ կառավարող մեծամասնությունը հայտարարել է «Կուսակցությունների մասին» օրենքի, Ընտրական օրենսգրքի փոփոխության աշխատանքի մեկնարկի մասին: Դեռ պարզ չէ, թե ինչ բովանդակային երանգներ է պարունակելու այդ գործընթացը, սակայն ընդհանուր հեղափոխական օրակարգի տրամաբանության շրջանակում ենթադրվում է, կամ առկա է կանխավարկած, որ Կուսակցությունների և Ընտրական օրենքի փոփոխությամբ կամ օրենսդրական նոր մշակումներով պետք է առաջին թիրախներից մեկը լինի Հայաստանում քաղաքականության համակարգային լրջագույն խնդիրներից մեկը՝ քաղաքականության և բիզնեսի սերտաճումը, քաղաքական ինստիտուտների և խոշոր կապիտալի, այսպես ասած, ինստիտուցիոնալ տարանջատումը:

Խոսքն այս դեպքում այն մասին չէ, որ խոշոր կապիտալի կրողները չեն կարող որևէ առնչություն ունենալ քաղաքականությանը: Պարզապես դա պետք է լինի առնչություն՝ բոլորի համար հստակ տեսանելի և թափանցիկ, և ոչ թե նույնացում քաղաքականության հետ: Դա սկզբունքային խնդիր է և հետհեղափոխական իրավիճակում, այսպես թե այնպես, Գագիկ Ծառուկյանն է մեծ հաշվով հայտնել այդ խնդիրն արտացոլողի դերում՝ որպես Հայաստանում խոշոր սեփականատեր և կուսակցության ղեկավար: Հետևաբար, ենթադրվում է, որ «Կուսակցությունների մասին» օրենքի, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մեծ հավանականությամբ պետք է շոշափեն առաջին հերթին հենց նրա շահերը: Կփոխվի՞ Ծառուկյանի համար որևէ բան այս պարագայում, թե՞ ոչ: Ըստ ամենայնի, ԲՀԿ նախագահին ներկայումս հուզող հարցերից մեկը այստեղ է, և ընդհանրապես նաև նրա թիմին հուզող, որովհետև այստեղ առկա է նաև կուսակցության և Ծառուկյանի նույնականացում, ինչի վառ վկայությունը 2015 թվականի փետրվարն էր, երբ Ծառուկյանը հեռացավ, և կուսակցությունը փաստացի կտրուկ անկում արձանագրեց իր քաշում: Կա՞ այդ թեման Փաշինյան-Ծառուկյան օրակարգում, և այն ՍԴ դիմումի հետ նույն «նժարի՞» վրա է, թե՞, այդուհանդերձ, այստեղ բոլորովին այլ և առավել համակարգային խնդիր կա: Այդ իմաստով, անշուշտ, շատ ավելի խոսուն է լինելու օրենսդրական վերը բերված մշակումների բովանդակությունն ու դրա հանդեպ ԲՀԿ դիրքորոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում