«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով նաև մարզչի պարտականություններ է կատարում ակումբում, ամռանը կարող է ավարտել կարիերան:
Վետերանը մտածում է ֆուտբոլիստի կարիերայի ավարտի մասին, բայց նաև չի պատրաստվում ընդունել Մոյեսի մարզչական շտաբում աշխատելու առաջարկը:
Հիշեցնենք` Գիգզը մեկնարկել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում 1990/91 թվականների մրցաշրջանում, իսկ 1991/92 թվականներից սկսած նա դարձել է հիմնական կազմի խաղացող:







































