Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վարչապետ նշանակվելու առաջարկ չի ստացել: Aravot.am-ի փոխանցմամբ, այս մասին Ծաղկաձորում հայտնել է ինքը՝ Սեյրան Օհանյանը:
Նրա գնահատմամբ, վարչապետի հրաժարականը նրա որոշումն է. «Յուրաքանչյուր անհատի խնդիրն է, իր աշխատանքի մեջ վերլուծություն, հետևություններ կատարել և որոշել, թե կարող է աշխատել, ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում աշխատել: Նրա հետ միասնական նույն թիմում մեր աշխատանքը եղել է համագործակցված և շատ ոլորտներում բերել է արդյունքի, գոնե իմ պատասխանատվության տակ գտնվող ոլորտում առաջընթաց եղել է»,- նշել է Օհանյանը և հավելել. «Ինձ համար պատիվ է և հպարտանում եմ, որ որոշակի դերակատարություն եմ ունեցել մեր կառավարության գործունեության մեջ, և որ ինձ դասում են առաջնեկների շարքում, որոնց անունները վարչապետի թեկնածուների ցանկում կարող է շրջանառվել»:
Սեյրան Օհանյանն ասել է, որ ինքը մեծ դերակատարություն ունի Հայաստանի պաշտպանական համակարգի անվտանգության հարցում:
Մանրամասները՝ Aravot.am-ում











































