Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում կրած պարտությունը:
«Մենք շատ լուրջ էինք մոտեցել խաղին: Ամենակարևորն այն է, որ մեր թիմի ֆուտբոլիստներից որևէ մեկը վնասվածք չստացավ: Կրկնում եմ` հենց դա է ամենից կարևոր:
Այժմ մեր ողջ ուշադրությունը սևեռված է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպման ուղղությամբ»,- ասել է դարպասապահը:







































