Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Վերաքննիչում ամբաստանյալի աթոռին մի ամբողջ ընտանիք է՝ ամուսինը, կինը, նրանց նորածին որդին

Վերաքննիչ քրեական դատարանում պետք է կայանար Դավիթ Ասատրյանի և Գայանե Պապիկյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալների պաշտպանը և մեղադրողը:

Կալանքի տակ գտնվող ամուսինները՝ Դավիթն ու Գայանեն, այսօր իրենց հետ ամբաստանյալի աթոռին նստեցրին իրենց նորածին տղային:

Քանի որ Գայանեն վերջերս է ծննդաբերել, նորածին երեխան դեռևս անազատության մեջ գտնվող մոր մոտ է, նրա հետ էլ բերվում է դատարան:

Ընդհանուր իրավասության դատարան Գայանեն ներկայացվում էր հղիության վերջին փուլում:

Ամբաստանյալի աթոռին «նստեցված» նորածին երեխան շատ խելոք էր:

Ամբաստանյալի աթոռը այս նիստի ժամանակ «ընտանեկան աթոռ» կարելի էր անվանել, իսկ եթե ամբաստանյալներին շրջապատած համազգեստավոր ուղեկցողները չլինեին, կողք կողքի նստած երիտասարդ ամուսինները՝ մանկիկն էլ հետները, բոլորովին կալանավորների տպավորություն չէին գործի:

Դավիթը հոգատար ծնողի անհանգստությամբ դատարանի կարգադրիչին խնդրեց դահլիճի դուռը փակել, որ երեխան հանկարծ չմրսի: Շատ սրտաշարժ տեսարան էր:

Սակայն մյուս կողմից այսօր մեծ դժվարությամբ, գավազանը ձեռքին դատարան էին հասել ամբաստանյալ ամուսինների հանցավոր արարքից տուժած Արաքսյա տատիկը, ինչպես նաև տուժող, ներկայումս վատառողջ Լիլիկ տատիկի տարեց եղբայրը: Նրանց նկատմամբ արդեն ամբաստանյալ հայրիկը բացարձակապես անտարբեր էր:

Բազմադրվագ գողությունների ու խարդախությունների համար են դատապարտվել Դավիթն ու Գայանեն: Հափշտակությունները կատարել են տարեց, անօգնական մարդկանց տներից:

Փաստական ամուսիններ, 24-ամյա Դավիթը և 20-ամյա Գայանեն դատարան բերված նորածնից բացի՝ մի մանկիկ էլ ունեն: Փոքրիկ դստրիկ:

Ըստ դատական ակտի՝ Դավիթը գողություններ կատարելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության է եկել Գայանեի հետ:

Նրանք տուժող տարեցների տներն են մտել բացահայտ, բայց կատարել են գույքի գաղտնի հափշտակություններ: Տատիկ-պապիկների տներն են մտել այն ժամանակ նորածին իրենց առաջնեկ դստրիկի հետ:

Ամուսինները խաղացել են մանկիկի նկատմամբ ծերերի ջերմ վերաբերմունքի վրա: Մինչ տարիքն առած տանտիկինները գորովալից սիրել են մայրական գրկում գտնվող բալիկին, հայրիկը հափշտակել է այդ տանտիկինների հոգեպահուստ գումարները՝ 20, 30, 40 հազար դրամ ու այդ կարգի այլ գումարներ՝ թոշակային խնայողություններ:

Մասնավորապես՝ 2013 թվականի մայիսի 15-ին, ժամը 16-ի սահմաններում Դավիթն ու Գայանեն իրենց երեխայի հետ, անձրևից պաշտպանվելու պատրվակով և «երեխայի ներկայությունը որպես վստահության երաշխիք օգտագործելով», խաբեությամբ մուտք են գործել Պուշկինի փողոցի բնակչուհի Ա. Ա.-ի բնակարան, որտեղ Գայանեն երեխայի հետ շեղել է տանտիրուհու ուշադրությունը, իսկ Դավիթը հյուրասենյակի բազմոցի ծածկոցի տակից հափշտակել է 40 հազար դրամ: Ապա երիտասարդ ընտանիքը հապճեպ հեռացել է տուժողի տնից:

Դավիթին ու Գայանեին մեղսագրված է նմանատիպ գողությունների մի ամբողջ շարան՝ ծերերին մոլորեցնելու բազում մեթոդների կիրառմամբ…

Նրանց այցելությունից հետո իրենց գումարներից, ըստ մեղադրանքի, զրկվել են տատիկներ Լիլիկը, Սիրանուշը, Արգենիկը, Արևիկը, Լուսաբերը, Արսենուհին, Սեդան, Ռոզան և այլք…

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ ամուսիններն ընդունել են մեղքը և միջնորդել, որ գործը քննվի արագացված կարգով: Այդ պատճառով այլևս դատարանում չեն հարցաքննվել տուժած տարեցները: Իսկ 2013 թվականի դեկտեմբերի 9-ին մահացել է տուժողներից՝ Սիրանուշ Տեր-Սիմոնյանը:

Դավիթ Ասատրյանն ու Գայանե Պապիկյանը մեղավոր են ճանաչվել 9 դրվագ գողությունների ու 2 դրվագ խարդախությունների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 և 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Դավիթ Ասատրյանը վերջին հաշվով դատապարտվել է 7 տարի ազատազրկման, իսկ Գայանե Պապիկյանը՝ 5 տարի ազատազրկման և տուգանքի՝ 1 միլիոն դրամի չափով: Պատիժների սկիզբը՝ 2013 թվականի օգոստոսի 31-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ է բերել ամբաստանյալների շահերի պաշտպանը՝ խնդրելով մեղմացնել իր պաշտպանյալների նկատմամբ սահմանված պատիժները, Գայանե Պապիկյանին էլ ազատել՝ պայմանական դատապարտության կիրառումով:

Այսօր դատարան ներկայացած տուժող Արաքսյա Մովսիսյանը բոլորովին այլ կարծիքի էր: Նա պահանջում էր ավելի խիստ պատժել անսիրտ ամուսիններին, չնայած դրա վերաբերյալ բողոք չէր բերել:

Արաքսյա տատիկը մեր զրույցում հայտնեց, որ 40 տարվա հաշվապահ է, լավ ընտանիքի կին: Իր ամուսինը Հայրենական մեծ պատերազմի վետերան է եղել: Որդին երեք համալսարան է ավարտել ու հիմա արտերկրում է, որովհետև այստեղ ինժեների գործ էին «տվել», ինչը նրան չէր բավարարել:

Տատիկը մենակ ապրում է երեք սենյականոց բնակարանում:

Որդին հեռվից խորհուրդ է տվել, որ մայրն այդ մեծ բնակարանը վաճառի ու գնի մի հատ մեկ սենյականոց: Ութսունն անց կինը բնակարանը վաճառելու մտադրության մասին ասել է շրջապատում՝ հարևաններին, ծանոթներին: Անցած տարվա հուլիսյան մի օր էլ բակում նստած է եղել, երբ մոտեցել են երիտասարդ ամուսիններ, կնոջ գրկին՝ փոքրիկ երեխա:

Նրանք հետաքրքրվել են՝ տատիկը վաճառո՞ւմ է իր բնակարանը: Հետո ցանկացել են տեսնել այն՝ ասելով, թե հավանելու դեպքում կգնեն:

Մտել են տուն: Ամուսինը ներկայացել է Սամվել անունով, կինը՝ Հասմիկ անունով: Երեխայի անունն էլ են սխալ ասել՝ Էմուլիկ: Եվ տատիկը հալվել է գորովանքից, որովհետև իր քույրիկի անունն էլ էր Էմմա:

«Սամվելը» նայել է տունը, հիացել, ապա «զանգահարել է հորը», ասել, թե մի լավ տատիկի տանն են, դա հրաշալի տուն է:

«Ես քո մինուճարն եմ, չէ՞, պա՛պ, ուրեմն անպայման պիտի էս տունը մեզ համար առնես»,- փողատեր հոր հետ հեռախոսով շատ բարձրաձայն խոսել է «Սամվելը»:

Հետո նստել է հեռուստացույցի դիմաց, սկսել է տնտղել հեռուստացույցը: Տատիկն ասել է, թե հեռուստացույցն իր միակ ընկերն է: «Սամվելն» էլ ասել է, թե ափսոս, լավ չի ցույց տալիս:

Նրանք երկար են մնացել տատիկի տանը, սպասել են՝ մութն ընկնի: Տատիկը նրանց մի քանի անգամ թեյ ու սուրճ է տվել, երեխային՝ մեղր ու կարագ:

«Սամվելը» անվերջ դեսուդեն է գնացել բնակարանում՝ իբր գնորդի աչքով նայելու համար: Իբր՝ սպասել են «Սամվելի» հոր գալուն:

«Սամվելը» իբր նյարդայնացել է, որ հեռուստացույցը վատ է ցույց տալիս ու ասել է, որ հենց մոտակայքում իր ընկերը հեռուստացույցներ է նորոգում: Մինչև հայրիկի գալը կարող է հեռուստացույցը տանել ու մասնագետին ցույց տալ: Տատիկը հավատացել է: «Սամվելը» գրկել է հեռուստացույցը, կնոջն ու երեխային թողել տատիկի մոտ ու դուրս եկել:
Քիչ անց զանգ է եկել «Հասմիկի» հեռախոսին: Իբր՝ ամուսնու հայրն էր:

«Հասմիկը» ասել է՝ շուտ գնամ, կեսրարիս դիմավորեմ ու բերեմ: Երեխային դրել է «թևի տակ՝ ոնց որ վեշչ», ու դուրս է թռել տնից:

Արաքսյա տատիկը երկար է սպասել «գնորդ» ամուսիններին ու իր հեռուստացույցին: Բավական ժամանակ անց հասկացել է, որ խաբվել է: Ոստիկանություն է զանգել:

Ոստիկանները տատիկին հորդորել են ստուգել՝ որևէ այլ բան չի՞ կորել՝ բացի հեռուստացույցից: Տատիկը հայտնաբերել է, որ պայուսակից գողացվել է նաև իր թոշակի մնացորդը՝ 9 հազար դրամը:

«Ինձ ասում են՝ ախր դու շուստռի կին ես, էդ ո՞նց խաբվեցիր: Բայց էրեխու հետ մտել էին իմ տուն, մտքովս կանցնե՞ր, որ գողեր են…»,- ասաց տատիկը:

Անհեռուստացույց մնացած տատիկը, իր ասելով՝ «թաղման համար հավաքած 40 հազար դրամը տվել է ու նոր հեռուստացույց է գնել»: Հիմա պահանջում է իր ինը հազար դրամը, հեռուստացույցի փողը:

«Տղա՛ ջան, դու Սամվե՞լն ես»,- դատարանի դահլիճում Արաքսյա տատիկը հարցրեց ամբաստանյալի տեղում նստած Դավիթ Ասատրյանին:

«Չէ, ի՞նչ Սամվել, ես Դավիթն եմ»,- պատասխանեց ամբաստանյալ Դավիթը՝ տատիկի հարցի մեջ եղած հեգնանքը չնկատելու տալով:

Կնոջն ու նորածին երեխային ամբաստանյալի աթոռին նստեցրած Դավիթը օտար տատիկից ինչո՞ւ պիտի ամաչեր: Հանգիստ ու առանց անհարմարության որևէ երանգի պատասխան տվեց, թե ինքը Դավիթն է:

Ինչպես որ գողությունների գնալիս են իրենց փոքրիկ բալիկին «օգտագործել»՝ «գործը» հեշտացնելու համար, դատարանում էլ նորածին բալիկի հետ են, միգուցե նպաստի՞ պատժի մեղմացում կորզելու համար:

Դատական նիստը հետաձգվեց պաշտպանի ու մեղադրողի բացակայության պատճառով:

Արաքսյա տատիկն ասաց, թե մյուս նիստին էլ անպայման ներկայանալու է, որ իր վրդովմունքը բարձրաձայնի ու պահանջի իր վնասի հատուցումը:

Փոքրիկ տատիկը՝ մանրիկ քայլերով, գավազանին ապավինած, մենակ ու տուժած՝ դուրս եկավ դատարանից՝ մինչ այդ ցավող ձեռքով մանրամասն ու գրագետ դիմում գրելով իր պահանջների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում