Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Վարկերի արդյունավետությունը արդյունաբերական տեսանկյունից բավարար չէ

«Վարկերի արդյունավետությունը արդյունաբերական տեսանկյունից բավարար չէ»,- այսօր ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

ՀՀ արտաքին պարտքը ներկայումս 3.7 մլրդ դոլար է, 400 մլն դոլարի վարկ սպասվում է «Նաիրիտ» գործարանի համար: Ըստ Վ. Սաֆարյանի՝ ներգրավված միջոցները տնտեսության հիմնական ճյուղի`արդյունաբերության վրա քիչ են ծախսվել: Համեմատաբար ազատ ռուսական վարկից` 500 մլն դոլարից, ընդամենը 15 մլն է հատկացվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, իսկ մնացած միջոցները ծախսվել են ենթակառուցվածքների զարգացման համար: ՀԲ և ԱՄՀ վարկերը նպատակային են: Բանախոսի խոսքերով, ԱՄՀ 54 մլրդի վարկը շատ ծանր է` կարճաժամկետ և բարձր տոկոսներով: Այս տարի վարկերի սպասարկմանը կուղղվի 118 մլն դոլար: Վ. Սաֆարյանը շեշտեց, որ եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեն ՀՆԱ-ն մեծացնելու համար, ապա մի քանի տարի անց բյուջեի ծախսային մասի 25%-ը կգնա արտաքին պարտքի սպասարկմանը:

«Այս տարի հավաքագրելու ենք 650 մլրդ դրամի հարկեր, որոնց 50% լինելու է ԱԱՀ հարկը, որի մոտ 70% հարկվելու է սահմանի վրա: Սա ֆիսկալ, տնտեսությունը չզարգացնող հարկեր են: Իսկ տնտեսության զարգացումը բնութագրող շահութահարկն ու եկամտահարկն ընդամենը 26-27% են, այն դեպքում, երբ Արևմտյան Եվրոպայի երկրներում սրանք շուրջ 80% են կազմում»,- ասաց Վ. Սաֆարյանը` կարևորելով, որ հարկային քաղաքականության մեջ անցում կատարվի անուղղակի հարկերից ուղղակի հարկերով բյուջեն համալրելուն:

Միության նախագահն անհրաժեշտություն է համարում ՀՀ-ում արդյունաբերության վերականգնման մասին օրենքի ընդունումը: Թեև երկրի արդյունաբերությունը սկսել է աշխուժանալ և հունվար-մայիս ամիսների կտրվածքով 25% աճ է արձանագրվել, սակայն Վ.Սաֆարյանը դա ուրախալի չի համարում, որովհետև պետությունը պետք է ընդունի Արդյունաբերության քաղաքականության հայեցակարգ, որում պետք է նախանշվեն այն հիմնական ուղղությունները, որոնք ՀՀ-ում պետք է զարգանան` գունավոր մետալուրգիա (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բազայի վրա պղնձաձուլարանի ստեղծում), սև մետալուրգիա, քիմիայի ու դեղերի արդյունաբերություն, ադամանդագործություն, ոսկերչություն, մեքենաշինություն:

«Առաջին լրատվականի» հարցին, թե ե՞րբ է սկսվել հայեցակարգի մշակումը և ինչո՞ւ այն չի ընդունվում՝ Վ. Սաֆարյանը պատասխանեց, որ առաջին անգամ արդյունաբերության զարգացման հայեցակարգի ուրվագիծը կառավարությունում քննարկվել է 2010 թ. հունվարի 23-ին, ապա վերադարձվեց Էկոնոմիկայի նախարարություն` լրամշակման համար, 2010 թ. դեկտեմբերի 14-ին վարչապետի հետ հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանն ասել է, թե այն կընդունվի 2011-ի առաջին եռամսյակում, հետո ժամկետը երկարաձգվել է մինչև առաջին կիսամյակ, սակայն դեռ պատրաստ չէ: «Առանց այդ խնդրի լուծման ՀՀ տնտեսությունը չի կարող էական զարգացում ունենալ»,- գտնում է Վ. Սաֆարյանը:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի կարծիքով, միայն լավ օրենքները բավարար չեն. «Խոսքը գնում է կառավարման համակարգը ուղղակի ջարդելու և նորը ստեղծելու մասին: Եթե ունես օլիգարխիկ տնտեսություն, ոչ մի ծրագիր, ոչ մի օրենք չի աշխատելու: Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ դրանք ջարդվում են 2 եղանակով` երկրի առաջին դեմքի կոշտ քաղաքական կամք և ժողովրդի ընդվզում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում