Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Կինոյի տանը սերիալի համար հայտարարված քաստինգը մուրացկան երեխաների շարքերը լրացնելու նպատակ է հետապնդել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ հերթական անգամ սկսվեց Արման Գիվարգիզովի և Ալբերտ Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:

Հերթական անգամ՝ որովհետև փոխվել է նախագահող դատավորը, գործի քննությունը մեկ անգամ արդեն սկսել էր Մխիթար Պապոյանը:

Ըստ մեղադրանքի՝ Արարատ քաղաքի 22-ամյա բնակիչ Արման Գիվարգիզովը երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով ծնողական հսկողությունից դուրս մնալու, փողոցում հայտնվելու առումով 18 տարին չլրացած՝ 16-ամյա Ա.-ի, 13-ամյա Վ.-ի, Մ.-ի վիճակի խոցելիությունը, խաբեությամբ՝ հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու, դերասանական «փայլուն ապագա» ապահովելու և այլ կեղծ խոստումներով 2013 թվականի հունվարին մուրացկանության համար հավաքագրել, մինչև մարտի 19-ը անչափահասներին դրել ու պահել է շահագործման վիճակում՝ ստանալով և տնօրինելով նրանց կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:

Հանցանքի պահին 17 տարեկան Ալբերտ Հովհաննիսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա անչափահասներ Մ.-ի ու Ա.-ի հետ, նախնական համաձայնությամբ, ներգրավվել ու մասնակցել է Նոր Արեշում գտնվող ավտոտեխսպասարկման կետից Արման Գիվարգիզովի կողմից կազմակերպված՝ ուրիշի զգալի չափերով գույքի գողությանը:

Այս գործով փոխվել է ոչ միայն նախագահող դատավորը: Մեղադրանքը դատարանում արդեն պաշտպանելու է դատախազ Արիս Բարսեղյանը: Տուժող անչափահասների կողքին, բացի իրենց ծնողներից, այսուհետև նստած կլինի նրանց ներկայացուցիչը՝ փաստաբան Հովիկ Արսենյանը:

Անցյալ շաբաթ տեղի ունեցած դատական նիստին հերթական անգամ չէր ներկայացել կալանքի տակ չգտնվող ամբաստանյալ Ալբերտ Հովհաննիսյանը:

Մեղադրող Բարսեղյանը միջնորդեց ամբաստանյալի նկատմամբ հայտարարել հետախուզում:

Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Քիչ անց հրապարակվեց որոշումը: Ալբերտ Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Հայտնաբերվելուն պես նա պետք է ներկայացվի դատարան:

Խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվեց անփոփոխ: Ալբերտ Հովհաննիսյանի մասով քրեական գործի մասը անջատվեց և կասեցվեց՝ մինչև նրան հայտնաբերելը:

Եվ այսպես, այսուհետև ամբաստանյալի աթոռին կնստի մեկ ամբաստանյալ՝ Արման Գիվարգիզովը:

Նախագահողը ճշտեց դատավարության կողմերի ինքնությունը:

Հետաքրքրություն առաջացրեց Գիվարգիզովի հայտարարությունը, թե բարձրագույն կրթություն ունի, ավարտել է Ռոստովի համալսարանը, բայց այնտեղ չի աշխատել, իսկ Հայաստան գալով՝ այլ գործունեություն է ծավալել: Նախաքննական նյութերում նշված է, որ Գիվարգիզովը միջնակարգ կրթություն ունի, ազգությամբ ասորի է:

Տուժողներից՝ Մ.-ն, համաձայն հոր հայտարարության, դատական նիստի ժամին զինկոմիսարիատում էր, հաշվառում էր անցնում:

Մյուս երկու տուժողները ներկայացան. Ա.-ն՝ ծնված 1996 թվականին և Վ.-ն՝ 1999 ծնված թվականին:

Քննարկվեց դատական քննությունն ընդհատված կետից վերսկսելու հարցը: Դատարանը նախորդ դատավորի նախագահությամբ հասցրել էր հարցաքննել երկու վկաների: Նրանց նորից հարցաքննելու հարցը կքննարկվի գործի քննության ընթացքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Դատարանը որոշեց փոխել դատական քննության՝ նախորդ կազմի որոշած ընթացակարգը և նախ հարցաքննել տուժողներին:

Տուժող Ա.-ն արդեն 17 տարեկան է: Նա այսօր մանրակրկիտ, բավական գրագետ հայերենով սկսեց ցուցմունք տալ: Հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալ Գիվարգիզովին, մտերիմ շփվել է հետը:

Ծանոթացել է 2013 թվականի հունվարի 15-ին ինտերնետ ակումբում:

Գիվարգիզովն իր անձնական հագուստից տրամադրել է տղային, խոստացել է, որ միասին Ռուսաստան կգնան, խոստացել է նրա համար անձնագիր հանել, բջջային հեռախոս գնել և այլն:

Բնակվել են տարբեր վայրերում, այդ թվում՝ ինտերնետ ակումբում:

Կինոյի տանը տարածք են վարձակալել ու «Քաստինգ ստուդիա» հիմնադրել, քաղաքով մեկ հայտարարություններ են տարածել, թե ցանկացողներին հրավիրում են «քաստինգի», որպեսզի հետո նկարահանվեն տարբեր հեռուստաընկերությունների սերիալներում: Եվ նրանց դիմողներ են եղել… Բայց «քաստինգը» հիմնականում մուրացկան երեխաների շարքերը լրացնելու նպատակ է հետապնդել…

Տուժող տղան ասաց, թե Գիվարգիզովը «պահել է» իրեն, իսկ երբ գումար բոլորովին չեն ունեցել, առաջարկել է պայուսակ կամ այլ բան գողանալ, կամ մուրացկանություն անել:

«Ես չցանկացա գողություն անել: Մուրացկանություն էի անում: Ընտանիքիս հետ խնդիրներ կային, դրա համար էի փողոցում հայտնվել»:

«Քաստինգ ստուդիային» քարտուղարուհի է հարկավոր եղել, հայտարարություն են տվել, աշխատանքի ընդունել մի աղջկա՝ Մարինեին, բայց նա գումար այդպես էլ չի ստացել:

«Ամբողջ ժամանակ ես մուրացկանություն էի անում: Գիվարգիզովի երգի ձայնագրության համար գումար էր պետք՝ քսան հազար դրամ, մենք երեքով մուրացկանությամբ հավաքում էինք այդ գումարը… Իմ նկատմամբ չեն բռնացել, նախաքննության ժամանակ ճիշտն եմ ասել… Մուրացկանություն էի անում, որովհետև մնալու տեղ չունեինք, սնունդ չունեինք, ձմեռ էր, իսկ Գիվարգիզովի առաջարկածներից ինձ համար նախընտրելին մուրացկանությունն էր… Ես չեմ սիրում գողություն անել, թե չէ այսօր Գիվարգիզովի կողքին կլինեի…

Իմ հայրը Մոսկվայում է, վաղուց է գնացել, ես նրա տեղը չգիտեմ, ոչ մի կապ չունեմ հետը: Գիվարգիզովն ասել էր, թե Ռուսաստանում գտնվող իր հայրը իմ հորը ճանաչում է, միասին են աշխատում: Խոստացել էր տանել հորս մոտ… Ճիշտն ասած՝ նրա խոստացած մյուս բաներն ինձ համար էական չէին, էականը հայրիկիս մոտ գնալն էր, ես հավատում էի Գիվարգիզովին…

Բայց եղել է պահ որ հեռացել եմ նրանից, աշխատել եմ շինարարության վրա… Գիվարգիզովը կանչեց, թե՝ արի, տոմսդ առած ա, մի քանի օրից Ռուսաստան ենք գնում: Նորից փախա, էկա Գիվարգիզովի մոտ… Չգնացինք Ռուսաստան, ինքը պատճառներ էր բերում, թե չի ստացվում գնալը, ես մնացի իր մոտ…

Քարտուղարուհի Մարինեի անձնագրով գնացինք բանկ, որ «Նուռ» քարտով գումար վերցնենք, սպասում էինք էդ գումարին, որ գնանք Մոսկվա… Գումարը ստացանք, բելգիական հագուստի խանութից հագուստ առանք…

Մուրացկանության մեր երթուղին էր՝ Պռասպեկտի Դերասանի տնից՝ Օպերա, Կոմիտասից՝ Պռասպեկտ, Շրջանայինից՝ Դերասանի տուն… Երեքով էնքան էինք վաստակում, որ մեր ապրուստը հոգայինք, օրական ամեն մեկս՝ երկու հազար դրամ կամ ավելի շատ, օրվա ընթացքում էլ բան էինք առնում ուտում՝ Գիվարգիզովին այդ մասին չասելով…

Օրվա վերջում գնում էինք օֆիս, ուտելու բան էինք առնում, մնացած փողը Գիվարգիզովը դնում էր իր դարակը, ընթացքում ծախսում էինք…

Պատահել է՝ Գիվարգիզովը մեր հետևից քայլել է, մենք մուրացկանություն ենք արել… Ասում էր՝ գալիս եմ, որ ոստիկանությունը ձեզ չբռնի…

Վ.-ին մուրացկանություն անելուց եմ հանդիպել: Գիվարգիզովին ասի՝ մի տղա կա, իրան էլ օգնենք, որ դուրս գա էդ վիճակից: Վ.-ին տարա մեզ մոտ, մնաց մեզ հետ:

Գիվարգիզովի մասին Վ.-ին ասի՝ լավ տղա ա, մեզ կօգնի, անձնագիր կհանի…

Մ.-ին հանդիպել ենք փողոցում: Իրան ճանաչում էի, Սովետաշենում նույն դպրոցում ենք սովորել, Ալբերտն էլ նրա հետ Վարդաշենում էր սովորել…

Ամեն օր մեր ապրելու տեղից դուրս էինք գալիս ու բաժանվում էինք՝ երեքով գնում էինք մուրացկանության:

Երբ հմտացել էինք, ամոթ էլ է ասելը, գիտեինք՝ որտեղ ա լավ մուրացկանության համար՝ որտեղ են մարդիկ շատ, ոստիկանները՝ քիչ…

Անձնագրային բաժինների հետ կապված՝ հասկացողություն չունեի: Գիվարգիզովի հետ գնացինք Մաշտոցի բաժանմունք, իմացանք, որ Վանաձոր պիտի գնամ, ես Լոռու մարզում եմ ծնվել, հետո մայրս երկրորդ անգամ ամուսնացել է Արմավիրի մարզում…

Գիվարգիզովը մեզ Մաշտոցի բաժանմունք տարավ, որ մենք հասկանանք՝ ինքը մտահոգ է մեր անձնագրերի հարցով՝ իմ, Մ.-ի, Ալբերտի: Ալբերտին խոստացել էր նույնիսկ բանակից ազատել…

Գիվարգիզովը որոշել էր, որ էլի թափառաշրջիկ տղաներ հավաքենք, որ ամեն մեկս մի խումբ ունենա, լինենք էնպես, ինչպես ինքն էր մեր գլխին…

Ինձ ուղարկեց նույնիսկ «Զատիկ» մանկատուն: Էնտեղ պիտի ասեի, թե «Քաստինգ ստուդիայից» եմ, երեխաներ են պետք նկարահանումների համար: Եթե թույլ տային, երեխաներին պիտի ուղարկեի մուրացկանություն անելու, նրանց «ղեկավարն» էլ ես էի լինելու…»:

Տուժող տղայի հարցաքննությունն ավարտվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

Հաջորդ նիստին կշարունակվի Գիվարգիզովի գործով տուժած, մուրացկանության մեջ ներգրավված տղաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում