ԱՄՆ Ինդիանա նահանգի Հերի քաղաքում պողպատի խոշորագույն գործարանը դադարեցրել է աշխատանքը՝ կապված Մեծ լճերից լաստանավերով երկաթի հանքաքար բերելու դադարեցման հետ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Երկարատև ձմռան պատճառով լճերը սառցակալել են, ինչն էլ խանգարում է նավագնացությանը: US Steel ընկերությունը, որին է պատկանում գործարանը, հայտարարել է, որ «Մեծ լճերում աննախադեպ սառցապատման պատճառով» ժամանակավորապես դադարեցվել է պողպատի արտադրությունը: Ընկերությունը նշում է, որ վերջին 35 տարիների ընթացքում սառույցն առաջին անգամ ծածկել է լճերի մակերևույթի ավելի քան 90 տոկոսը, ինչն անհնար է դարձնում Մինեսոտա նահանգից Հերի հանքաքար մատակարարելը:










































