Վերջին հարյուրամյակի Լոնդոնի ամենամեծ՝ Էլիզաբեթ թագուհու անվան օլիմպիական այգին, ամբողջությամբ բացվել է՝ հայտնում է Ria Novosti-ն: Շաբաթ օրը բացվել է դրա «երկրորդ մասը», որտեղ կան ջրային սպորտաձևերի կենտրոն, հեծանվահրապարակ, 115-մետրանոց Orbit աշտարակը՝ դիտակետով, բազմաթիվ զբոսուղիներ, շատրվաններ, մանկական հրապարակներ և սրճարաններ:
Այգին կաշխատի շուրջօրյա, մուտքն ազատ է:
Լոնդոնի Օլիմպիադա-2012-ի համար կառուցված համալիրի փոխակերպումը տևել է մեկ տարի և պահանջել 19 մլրդ դոլարի ներդրում:
Այգու առաջին հատվածը բացվել էր 2013-ի հուլիսի 27-ին:













































