Tuesday, 14 05 2024
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան

Նման սկզբունք ո՛չ Լևոնն է դրել, ո՛չ Ռոբերտը, ոչ էլ Սերժը. Փաշինյանը գնդակն ուղարկեց Ադրբեջանի դաշտ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):

Պարոն Մինասյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿում ծավալուն ելույթով է հանդես եկել, նաև անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը։ Փաշինյանը կրկին առաջ է  քաշել իր հայտնի թեզը, ըստ որի՝ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, և նաև կոչ է  արել Իլհամ Ալիևին հետևել իր առաջ քաշած բանաձևին։ Ինչպե՞ս եք գնահատում այս ելույթը և ի՞նչ զարգացումներ եք հնարավոր համարում։

– Առաջին հերթին ուզում եմ նշել՝ Նիկոլ Փաշինյանը հետևողական է այն հարցում, որ Ղարաբաղի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին, այլապես անիմաստ է խոսել  խաղաղության մասին։ Այդ պայմանը շատ կարևոր է, և վստահաբար դա գիտի նաև Ադրբեջանը։ Դժբախտաբար, այնպես է ստացվել, որ ՀՀ իշխանությունները՝ Լևոնից մինչև Սերժ, կամաց-կամաց գրավեցին Ղարաբաղի տեղը բանակցությունների սեղանի շուրջ. փոխանակ քաջալերեին Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին՝ ճիշտ հակառակը եղավ։ Բայց դա այլևս անցյալում է, մոռանանք անցյալը ու նայենք դեպի ապագա։

Եթե կհիշեք՝ մարտին Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ եղավ, ու նոր ռազմավարություն մշակվեց։ Այդ ժողովի հիմքի վրա Նիկոլ Փաշինյանը նոր ռազմավարություն որդեգրեց, ու մինչ այսօր Փաշինյանը հետևողական ձևով շեշտը դնում է  Ղարաբաղի իշխանությունների ներկայությանը բանակցությունների սեղանի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում Ադրբեջանի դժգոհությունն այս հարցում, նա ցույց է տալիս նաև Մինսկի խմբին՝ որ եթե այսպես եք ուզում շարունակել, ոչ մի արդյունքի ու նորության մի սպասեք։ Ինչ կա այժմ, միայն խոսակցություն է, և վերջ։ Փաշինյանն ասում է՝ Ղարաբաղի հարցում ընդունվող որոշումը պետք է ծառայի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդներին, չի ասում՝ Ադրբեջանի իշխանությանը, ասում է՝ ժողովրդին։ Ինչ-որ տեղ նա գնդակ է նետում Ադրբեջանի հասարակության դաշտ՝ ասելով, որ  դուք պետք է որոշեք, դուք ինչ ունեք հիմա հայերին ասելու։ Փաշինյանը սկզբունքային հարց է բարձրացնում ու սպասում Ալիևի կողմից սկզբունքային պատասխանի, կամ ինչու ոչ՝ պատասխանի  Ադրբեջանի հասարակության կողմից։ Փաշինյանը չի ասում, որ բանակցությունները պետք է ընթանան այնպես, ինչպես Ալիևն է ուզում, ասում է՝ նախքան բանակցելը, զրուցելը, հանդիպելը, պետք է Ալիևը ցույց տա, թե ինչ է պատրաստ տալ հայերին։

Ինչպես արդեն նշեցի՝ Փաշինյանի հայտարարությունն  ուղղված է  նաև Մինսկի խմբի համանախագահներին։ Ասում է՝ մենք թավշյա հեղափոխությամբ գնում ենք դեպի ժողովրդավարություն, դուք ծափահարում եք, բայց ուրիշ բան չկա։ Խաղաղություն չես կարող միայնակ հաստատել՝ առանց մյուս կողմի ցանկության։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդունում է Ադրբեջանի ժողովրդի շահերն այս հարցում իբրև սկզբունք, բայց արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է  ընդունել հայերի շահերը իբրև սկզբունք։ 30 տարի է, սակայն, Ադրբեջանի կեցվածքը նույնն է՝ Ղարաբաղը ինքնավար լինի Ադրբեջանի տարածքի մեջ։ Ալիևը դա ասում է՝ առանց հաշվի առնելու, որ եղել է պատերազմ, որի արդյունքում Ադրբեջանը պարտվել է։ Երբ հայերն ասում են՝ մենք անցյալ չենք գնում, չենք ուզում անցյալի հետ գործ ունենալ՝ սա է նշանակում, չի կարելի վերադառնալ այդ ժամանակներին։ Փաշինյանն այսպես է հայտարարում՝ լավ իմանալով, որ Ադրբեջանը հայերին տալու ոչինչ չունի, դրական որևէ բան չի կարող ասել։ Փաշինյանը շատ խելացի դիրքորոշում է  հայտնում Ղարաբաղի հարցի շուրջ, իր դրած սկզբունքը ո՛չ Լևոնն է դրել, ո՛չ Ռոբերտը, ոչ էլ Սերժը։

Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի շարունակական պնդումներին ի պատասխան՝ Ադրբեջանը կոշտացնում է իր հռետորաբանությունը, վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին պատերազմով սպառնաց, արտգործնախարարների հանդիպումից առաջ դիվերսիոն հարձակման փորձ եղավ։ Դուք մեր կեցվածքն այս ամենին համարժե՞ք եք համարում։

– Ադրբեջանն այսօր ճնշման տակ է, ինքն է իրեն դրել այդ վիճակում։ 30 տարի շարունակ նույն բանն է անում՝ սադրանքներ, դիվերսիաներ, սպառնալիքներ։ 30 տարի շարունակ ռասիզմի դիվանագիտություն են վարել, պատերազմական դիվանագիտություն… դա քաջալերել են Լևոնը, Ռոբերտը, Սերժը, որովհետև ընդունել էին պարտվողական և ֆատալիստ կեցվածք։ Փաշինյանն այդ կեցվածքը չի ընդունում, իսկ ադրբեջանցիները սովոր չեն, որ հայերը նման կեցվածք ունենան։ Այսօր Ադրբեջանն ապշած է, չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Մինսկի խմբի համանախագահներն ասում են՝ պատերազմական լուծում չի լինելու, ու դա խոստովանել են նաև ադրբեջանցիները։ Սա նշանակում է, որ միայն քաղաքական լուծում է հնարավոր, այլընտրանք չկա։ Հիմա Ադրբեջանը փակուղու մեջ է, չգիտի ինչպես դուրս գալ։ Առաջինը՝ Ադրբեջանում հնարավոր է ներքին պայթյուն՝ տնտեսական, քաղաքական և նույնիսկ Ղարաբաղի պատճառով։ Երկրորդ՝ արտաքին պայթյուն, գնալ դեպի պատերազմ՝ առանց պատկերացում ունենալու, թե ինչ լուծում է  հնարավոր, ու ինչպես կարձագանքի միջազգային հանրությունը։ Երրորդ՝ այսպես շարունակել, ինչն էլ նշանակում է, որ բանակցությունները փակուղու մեջ են հայտնվելու։ Թավշյա հեղափոխության արդյունքը սա է՝ միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ 30 տարվա բանակցությունների արդյունքը զրո է։ Ուզում եմ ասել, որ բարեբախտաբար Հայաստանի նոր դիվանագիտությունը փակել է այդ էջը, այժմ գնդակն Ադրբեջանի դաշտում է։ Այնտեղ կա՛մ կլինի ներքին պայթյուն (և հայերը հուսով են, որ այդպես կլինի), կա՛մ արտաքին պայթյուն, որը պատերազմն է, և որի արդյունքում մեծ ապտակ կստանան, քանի որ միջազգային հանրությունը կֆիքսի՝ ով է  ագրեսորը։ Եվ երրորդ՝ շարունակում ենք այսօրվա իրավիճակը, հանդիպումներ զրո  կամ չնչին արդյունքներով, օրինակ՝  բանտարկվածների փոխանակման հնարավորություն և այլ մարդասիրական քայլեր։ Բարեբախտաբար, այսօր Ադրբեջանը շվարած  կացության մեջ է, ինչն էլ թավշյա հեղափոխության  հաջողությունն է։

– Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունն արտգործնախարարների հանդիպումից հետո ինչպե՞ս կգնահատեք, արդյոք հերթապահ հայտարարությո՞ւն էր, թե՞  կան մեսիջներ։


– Թավշյա հեղափոխությունը շատ բան ցույց տվեց նաև Մինսկի խմբի համանախագահներին։ Այժմ համանախագահները ստիպված են նոր կեցվածք ընդունել, ու եթե ուշադրություն դարձնեք, այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված էր Ադրբեջանին։

Այն եղել է վերջին դիվերսիոն գործողությունից հետո և ոչ առաջ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանում կան ներքին խնդիրներ՝  կա թև, որն արձանագրում է, որ միջազգային հանրությունը դեմ է պատերազմին։ Կա նաև մարտական թև, որը մտածում է, թե դիվերսիոն սադրանքների համար կա կանաչ լույս։ Հիմա Ադրբեջանը չգիտի՝ ինչպես վարվի, պատերազմը վերջացած է։ 2016-ին իրենք նույնպես ձախողեցին, ու հիմա միջազգային հանրությունն ասում է՝ հիմա պետք է պատրաստ լինեք խաղաղության։ Այդ պատերազմական ոճը, ելույթները պետք է դնել մի կողմ ու մոռանալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում