Ֆրանսիայի մայրաքաղաքում անցած շաբաթ կայացած մունիցիպալ ընտրություններից հետո տեղի է ունեցել քաղաքային խորհրդի նոր կազմի առաջին նիստը: Փարիզի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետի պաշտոնը կին է զբաղեցրել՝ իշխող Սոցիալիստական կուսակցության անդամ Անն Իդալգոն: Նրա լիազորությունների ժամկետը վեց տարի է: Այս մասին հայտնել է 71-ամյա Խորհրդում նախագահած Պյեր Էդենբոմը:
Անն Իդալգոն երկար տարիներ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի տեղակալ է աշխատել, ով 2001թ. սկսած զբաղեցրել է այդ պաշտոնը:









































