Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ այդ երկրի հասարակ բնակիչներին մատչում են տրամադրել կայսերական պալատի ներքին հատվածին, որը հայտնի է սակուրայի իր շքեղ ծառերով՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ճապոնիայում հիմա ընթացքի մեջ է, այսպես կոչված, սակուրայով հիանալու սեզոնը, որը մեծ տարածում ունի երիտասարդության շրջանում:
Ինուի փողոցի բացման ևս մեկ պատճառ է կայսր Ակիխիտոյի հոբելյանը, որն անցած տարեվերջին դարձավ 80 տարեկան:
Փողոցի երկարությունը ընդամենը 750 մետր է, սակայն այն անցնում է Տոկիոյում կայսերական պալատի հենց միջով ու իրենից ներկայացնում է ծառուղի, որտեղ ամեն կողմից տնկված են սակուրայի ծառեր:
Ինուիին մատչումը կավարտվի արդեն հաջորդ շաբաթ:








































