Wednesday, 10 06 2026
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար

Ի՞նչ օգուտ Հայաստանին հանքարդյունաբերությունից․ փաստեր, թվեր, հետևանքներ

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը շատ ավելի քիչ է հարկվում, քան այն երկրներում, որոնց գործարարները օգտվում են մեր հանքերից: Սա օրեր առաջ տեղի ունեցած «Պատասխանատու հանքարդյունաբերություն» համաժողովի քննարկման ամենաառարկայական ու անհերքելի փաստարկներից էր:

Ընդհանրապես, բնապահպանական վճարների համակարգ Հայաստանում ներդրվել է 1998-ին, և քանի որ այդ ժամանակ գրեթե բոլոր հանքերը պետական սեփականություն էին, իմաստ չկար մեծ վճարներ սահմանել, քանի որ պետությունը մի գրպանից գումարը հանում էր ու դնում մյուս գրպանը: Ոլորտի սեփականաշնորհումից հետո որոշ վճարներ մտցվեցին, սակայն դրանք անհամեմատելի են հասցված վնասի կամ այլ երկրներում համանման վճարների հետ: Ավելին` մի քանի տարի առաջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շրջակա միջավայրին վնաս պատճառող մեծ քանակի նյութեր էր ներմուծել, որի դիմաց ստիպված էր 200 միլիոն դրամ վճարել համայնքային բյուջեներին: Սակայն կառավարությունը որոշեց, որ դա չափից շատ գումար է համայնքների համար ու ընդհանրապես հանեց այդ վճարների պահանջը:

Ոլորտի հարկման ավելացման համար Հայաստանում մի քանի տարի առաջ ներդրվեց ռոյալթիների վճարը: «Առաջին տարբերակը, որը ներկայացվեց, ընդամենը 0.25% տոկոսադրույքով էր, որը հավանության արժանացավ մեր կառավարության կողմից: Եվ միայն հասարակության, մասնագետների ու նախագահի աշխատակազմի փորձագիտական վարչության աջակցությամբ բարձրացվեց այդ տոկոսադրույքն ու կազմեց 4 և ավելի տոկոս՝ ըստ հաշվարկային բանաձևերի»,- երեկվա համաժողովի ժամանակ ասաց Երիտասարդ բնապահպան իրավաբանների և տնտեսագետների ասոցիացիայի նախագահ Էրիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով նաև Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված գործարարների երկրների համապատասխան կարգավորումները: «Ռոյալթիի դրույքաչափը Կանադայում 25% է, Գերմանիայում 15.8% է, Միացյալ Թագավորությունում 20% է, Հայաստանում 4+ տոկոս է: Կազմակերպությունների շահութահարկը համապատասխանաբար` 15%, 15.8%, 35% և Հայաստանում` 10% ու 20%՝ կապված ռեզիդենտ է, թե ոչ: Եվ բնօգտագործման վճարները` 2-5%, 0.5%-4%, 16%, իսկ Հայաստանում ընդհանրապես հանվել են մետաղական հանածոների համար բնօգտագործման վճարները»,- ասաց Է. Գրիգորյանը:

Բնօգտագործման վճարների հանումը վտանգ է ներկայացնում այն պատճառով, որ դրանք չեն հանդիսանում ուղղակի վճարներ, նաև ունեն կարգավորիչ ֆունկցիա՝ վերահսկվում են շահագործողները, և ֆիսկալ ֆունկցիա՝ ապահովում են գումարներ բնապահպանական ծախսերի համար: Այսօրվա Հայաստանի օրենսդրությամբ բացարձակապես կապ չունի՝ ինչքան հանքաքար է հանվում, որևիցե խթան չկա ռեսուրսն ավելի ռացիոնալ օգտագործելու, քանի որ կա միայն հասույթից վճարվող ռոյալթի: Այսինքն՝ բոլոր եվրոպական երկրներում կիրառվող բնօգտագործման վճարը Հայաստանում ընդհանրապես հանված է: Բացի այդ՝ գրեթե ոչ մի եվրոպական երկիր չունի թափոնների նկատմամբ այնպիսի լոյալ օրենսդրություն, ինչպես Հայաստանի դեպքում է, երբ ընդհանրապես թափոնները չեն դասակարգվում ու հարկվում: Սա դարձյալ նշանակում է, որ հանքարդյունաբերողը չունի որևէ շահագրգռվածություն ավելի քիչ կամ ռացիոնալ օգտագործել հանքաքարը, որովհետև որքան էլ աղտոտի միջավայրը, դրա համար որևիցե գումար չի վճարելու:

Իսկ ի՞նչ օգուտ մեր երկրին հանքարդյունաբերությունից: Կան արդեն դասական դարձած ձևակերպումներ այս հարցի վերաբերյալ՝ աշխատատեղեր, արտահանում, հարակից ճյուղերի աճի խթանում, մակրոտնտեսական ավելի լավ ցուցանիշներ: Բայց այս ամենը ընդհանրապես հաշվի չի առնում վնասները՝ կապված բնապահպանական խնդիրների հետ: «Շրջակա միջավայրին հասցվող վնասը ընկալվում է որպես հեռվում ինչ-որ տեղ օդին, ջրին հասցվող վնաս, սակայն դա իրականում նաև պետությանն ու մարդուն հասցվող վնասն է, որը հետագայում այս կամ այն կերպ ծանրանում է պետության վրա»,- կարծում է Է. Գրիգորյանը: Հայաստանում շրջակա միջավայրին հասցվող վնասի գնահատման համակարգի ներդրման դեմ հանդես է եկել նաև Համաշխարհային բանկը՝ ասելով, թե դա ոլորտը ներդրումների համար կդարձնի անհրապույր: Վնասների մեջ կարևոր է նշել նաև առողջապահական խնդիրներն ու գյուղատնտեսության համար հանքարդյունաբերության հարուցած խոչընդոտները:

Այսպիսով, հանքարդյունաբերությունը, Հայաստանում, իսկապես, արտոնյալ վիճակում է, որի պատճառով էլ որոշ արտասահմանյան խոշոր ընկերություններ շահագրգռված են ոլորտում ներդրումներ անելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում