Կյանքի 94-րդ տարում մահացել է ամերիկյան քանթրի երաժշտության ամենաակնառու կատարողներից մեկը՝ Արթուր Սմիթը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սմիթը լայն ճանաչում է ձեռք բերել 1948-ին, երբ նրա Guitar Boogie կատարումն ընդգրկվել է ԱՄՆ ամենասիրված հիթերի տասնյակում:
1970-ականներին Արթուր Սմիթը գրել է «Փրկություն» ֆիլմի երաժշտությունը, նա նաև ձայնագրման ստուդիա է հիմնել ու ռադիո և հեռուստահաղորդավարի հաջող կարիերա ունեցել:









































