ԱՄՆ-ի Patriot զենիթահրթիռային համակարգերի երկու մարտկոցներ կտեղակայվեն Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանին:
Բացի այդ, ամերիկյան կողմը տվյալ տարածաշրջան կուղարկի ԱՄՆ-ի 200 զինծառայող, չորս Sentinel ռադար և մեկ THAAD հակատանկային համակարգ:
Հոֆմանի խոսքերով, սա կամրապնդի թագավորության հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը, ինչպես նաև երկրի կարևոր ռազմական ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
Պենտագոնի ներկայացուցիչն ասել է, որ լրացուցիչ ուժերի տեղակայումը կատարվում է Էր Ռիադի խնդրանքով: