Գերմանիայում Բունդեսթագի պատգամավորները աջակցել են կառավարության որոշմանը` Միջերկրական ծով ֆրեգատ և 300 զինծառայողներ ուղարկելու վերաբերյալ` Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանը մասնակցելու համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Նիստի ընթացքում նախարարների կաբինետի նախաձեռնությունը հավանության է արժանացել ոչ միայն իշխող կուսակցության, այլև «կանաչներ»-ի` ներկայիս կառավարության մեջ չմտած խմբավորման կողմից: Դեռևս հայտնի չէ Ձախ կուսակցության պատգամավորների դիրքորոշումը: Այս հարցի շուրջ Բունդեսթագը վերջնականապես կքվեարկի հաջորդ շաբաթ:
Ֆրեգատը և բունդեստագի զինծառայողները`այլ երկրների նավերի հետ մեկտեղ պետք է ուղեկցեն ամերիկյան նավին, որի վրա էլ տեղի կունենա քիմիական զենքի ոչնչացումը:








































