Հնդկաստանում խմբակային բռնաբարությունների մեջ մեղադրվող երեք տղամարդիկ մահապատժի են դատապարտվել, հաղորդում է BBC-ն:
Դեպքերից մեկը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսի 22-ին Մումբայում: Աղջիկը, կատարելով խմբագրության պատվերը, մտել է լքված շինությունը, որպեսզի այնտեղ նկարահանում կատարի: Շինության ներսում նրա վրա տղամարդկանց մի խումբ է հարձակվել: Աղջկան կապել և բռնաբարել են: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նույն այդ շենքում մեղադրյալները 2013թ. հունիս ամսին մեկ այլ կնոջ էլ են բռնաբարել:
Մահապատժի դատարապրտվածներն են 28-ամյա Սալիմ Անսարին, 21-ամյա Քասիմ Բենգալին և 19-ամյա Վիջայ Յադհավը:
2013թ. սեպտեմբեր ամսին Հնդկաստանի դատարանը մահապատժի է դատապարտել բռնաբարության մեկ այլ գործով չորս մասնակիցների: