Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տհաճ դրվագ է անվանել ռազմաբազա տեղադրելու Բելառուսի մերժումը։
«Դա իսկապես տհաճ դրվագ է։ Բայց կարևորը ձևը չէ, այլ բովանդակությունը»,-ասել է նա։
Ռուս նախարարը հստակեցրել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս ասել է, որ Մոսկվան 100 տոկոսով Մինսկի դաշնակիցն է։
Նա հավելել է, որ Ռուսաստանը, ինչպես նաև Բելառուսը կիսում է դաշնակից երկրի ոչ բոլոր հայացքները, սակայն «դա ոչինչ չի նշանակում»։