Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև նոր սառը պատերազմի սպառնալիք գոյություն չունի: Այս մասին Կրակովում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն, գրում է ITAR-TASS-ը:
«Ներկայումս մենք նոր սառը պատերազմի առջև կանգնած չենք, որը կաթվածահար կաներ համագործակցության բոլոր ձևերը»,- ասել է նա` ընդգծելով, որ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը միշտ իր պտուղներն է տվել և որոշ պայմաններում կարող էր նաև շարունակվել:
«Սակայն այժմ մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը կարող է սպառնալիք ներկայացնել մեր նպատակի համար, որն անկախ և անքակտելի Եվրոպան է»,- հավելել է Վերշբոուն:
Նրա խոսքերով`եթե դրությունը բացասական զարգացումներ ունենա, և Ռուսաստանն ընթանա առճակատման ու էսկալացիայի ուղով, ՆԱՏՕ-ում ստիպված կլինեն Մոսկվային ոչ թե գործընկեր, այլ հակառակորդ ճանաչել: