Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցավում է, որ աշխարհի 2014 թվականի առաջնությանը հանդես չեն գալու մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ:
«Աշխարհի յուրաքանչյուր առաջնությունում հանդես չեն գալիս մի շարք ֆուտբոլիստներ, ում կցանկանային տեսնել բոլորը: Օրինակ, Զլատան Իբրահիմովիչը: Բոլորը կցանկանային տեսնել Իբրահիմովիչին Մունդիալում, բայց Շվեդիայի հավաքականը չհաղթահարեց ընտրական փուլի արգելքը:
Գարեթ Բեյլը նույնպես գերազանց ֆուտբոլիստ է և բոլորի համար հաճելի կլիներ տեսնել նրան Բրազիլիայում: Կարող եմ նաև այլ ֆուտբոլիստների օրինակներ բերել: Իմ թիմում խաղում աշխարհի լավագույն դարպասապահ Պետր Չեխը, բայց նա նույնպես չի մասնակցելու Մունդիալին»,- ասել է Մոուրինյոն:








































