Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի վերաբերյալ:
«Կարծում եմ` Նեյմարը միշտ մտածում է տուգանային վաստակելու մասին: Նման խնդիր նա ունեցել է նաև «Սանթոս»-ում: Սակայն այդ առումով նա զգալի կատարելագործվել է, քանի որ Եվրոպայում ամեն ինչ փոքր-ինչ այլ է: Եվրոպական ֆուտբոլն ավելի կոշտ է, ինչի պատճառով Նեյմարի սիմուլյացիաների համար հիանալի դաշտ է ստեղծվում:
Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությանը, ապա դա մրցաշար է, ոչ թե մեկ խաղ: Բոլորը սպասում են, որ Նեյմարը «Մունդիալ»-ում հաղթանակ կպարգևի Բրազիլիային»,- ասել է Պելեն:







































