ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում, հայտնում է ABC News-ը:
«Եթե դուք խաղաղություն եք ցանկանում, սիրեք ձեր ժողովրդին»,- ասել է նա:
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ պետք է հպարտանալ սեփական երկրով: Բացի այդ, նա կոչ է արել պահպանել ինքնիշխանությունը՝ ժողովրդավարությունը պահպանելու համար:
Թրամփը նշել է, որ իմաստուն առաջնորդի համար միշտ առաջին տեղում իր ժողովուրդն է և իր երկրի բարեկեցությունը:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում հակամարտել այլ երկրների հետ: