ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Նուրսուլթանում՝ Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովում իր ունեցած ելույթից հատված է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում.
«Եվրասիական տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Հարավային Կովկասում հակամարտությունների առկայությունը խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը:
Հայաստանը վերահաստատում է իր նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ոտնձգություն է մարդու իրավունքների, ժողովրդավարության և խաղաղության դեմ:
Մեզ համար գերակա նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցը, ժողովրդի անվտանգ և ազատ գոյության անհերքելի իրավունքի նկատմամբ հարգանքը»:
https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/2628506143854500








































