ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել աշխարհում «մեծ պառակտումը» կանխելու համար, գրում է The New York Times-ը:
Գուտերիշը մտավախություն ունի, որ երկու «առանձին մրցակցող աշխարհները»՝ տարբեր արժույթներով, հայացքներով, սկզբունքներով, օրենքներով և ռազմական շահերով, կարող են «պառակտել» աշխարհը: Նա հստակեցրել է, որ ակնարկում է ԱՄՆ-ին և Չինաստանին:
Նրա կարծիքով, այս երկու երկրների միջև հակամարտության հավանականությունը միանգամայն հնարավոր է:
«Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան՝ կանխելու համար մեծ պառակտումը»,- շեշտել է Գուտերիշը:
Նա հավելել է, որ պառակտման դեպքում աշխարհը կբախվի կլիմայի ճգնաժամի, ահաբեկչության տարածման և անհավասարության աճի: