Այսօր Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում բացվեց Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանը: Բացմանը ներկա էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչներ:
Նախարարն իր խոսքում նշեց, որ Շևչենկոյի անունը կրող դպրոցը փաստում է այն, որ հայ-ուկրաինական հարաբերություններին իրականում ոչինչ չի սպառնում, որ դրանք վեր են քաղաքական տարաբնույթ գնահատականներից ու մարտահրավերներից:
Նրա խոսքով՝ մեր ժողովուրդների միջև չի եղել և չի լինի որևէ խոչընդոտ, որ ստվերի հայ-ուկրաինական բարեկամությունը:
Դպրոցի աշակերտները հյուրերի համար գեղեցիկ միջոցառում էին պատրաստել:









































