Քեյթ Մոսը հավանաբար հոգնել է երկարատև ձմռանից, ցրտից ու խոնավությունից: 2 շաբաթ առաջ մոդելը գնացել էր զբոսնելու իր մտերիմ ընկերոջ՝ Ֆիլիպ Գրինի զբոսանավով, իսկ այս շաբաթ նրան նկատել էին Ռիո դե Ժանեյրոյում՝ գրում է spletnik.ru-ն:
Մոսը շոգ Բրազիլիա է մեկնել իր մտերիմ ընկերուհիների ու դստեր՝ Լիլյա Գրեյսի ուղեկցությամբ: Աստղը քաղաքում զբոսնելիս ու գնումներ կատարելիս հայտնվել էր լուսանկարիչների ֆոտոխցիկների օբյեկտիվում:
Ավելի ուշ լուսանկարիչները մի քանի լուսանկար էին արել մոդելից՝ նա արևային լոգանք է ընդունում լողավազանի մոտ՝ լուսանկարվելով անձնական արխիվի համար, ու զբոսնել լողափով:








































