Քիչ առաջ ստացվել է Սփյուռքի նախարարության մամլո հաղորդագրությունը, որում հերքվում է «Հրապարակ» օրաթերթի այսօրվա հրապարակումն այն մասին, իբր Հրանուշ Հակոբյանը կողոպտվել է:
«Մեզ համար անհասկանալի պատճառներով«Հրապարակ» թերթը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասին:
Թերթի սույն թվականի հուլիսի 12-ի համարում տպագրվել է նյութ, ըստ որի թալանվել է Հրանուշ Հակոբյանի բնակարանը:
ՀՀ սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ հրապարակումը բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»: