ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնին միջնորդներ անհրաժեշտ չեն՝ Իրանի հետ հարաբերություններ կառուցելու համար։
Այդպիսի հայտարարութամբ ԱՄՆ առաջնորդը հանդես է եկել Նյու Յորքում, ՄԱԿ-ի ԳՎ 74-րդ նստաշրջանի նախօրեին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ հանդիպումից առաջ։
«Իրանը ցանկանում է ինչ-որ բան անել, և ես չեմ կարծում, որ մեզ միջնորդ է անհրաժեշտ»,-ասել է Թրամփը։
Նա նաև հաստատել է, որ ՄԱԿ-ում Իրանի ղեկավարության հետ հանդիպումներ չի նախատեսել։