Երիտասարդ ավստրալացիներն ավելի լավ կյանքով են ապրում, քան նրանց հասակակիցները աշխարհի տարբեր անկյուններով: Այս մասին է վկայում Երիտասարդների բարեկեցության գլոբալ ցուցիչը՝ հաղորդում է The Age-ը:
Global Youth Wellbeing Index-ի 30 երկրների շարքում առաջին տեղը զբաղեցնող Ավստրալիային հաջորդում են Շվեդիան և Հարավային Կորեան: Ցուցիչը կազմել են երկու ամերիկյան կազմակերպություններ՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնն ու Երիտասարդական միջազգային հիմնադրամը: Նրանք չափել են 12-24 տարեկան անձանց կյանքի որակը մի շարք ցուցիչներով: Դրանց շարքում է քաղաքացիական մասնակցությունը, տնտեսական հնարավորություները, կրթությունը, առողջապահությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն ու անվտանգությունը: Հաշվի են առնվել նաև նրանց ընկալումները, օրինակ՝ նրանք գո՞հ են արդյոք իրենց կառավարությունից:
Տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան և ԱՄՆ-ը:












































