ԱՄն Լուիզիանա նահանգում Tiger Truck Stop մասնավոր կենդանաբանական այգու այցելուն ստիպված է եղել արտասովոր ձևով փրկել իր կյանքը:
Կնոջ շունը մտել է Կասպեր անունով կես տարեկան ուղտի վանդակը: Շունը խուլ է եղել և չի լսել, որ կինն իրեն կանչում է: Վերջինս ստիպված է եղել շան հետևից մտնել վանդակը: Ներխուժումից վախեցած ուղտը ընկել է կնոջ հետևից և նրան պատին է սեղմել: Իսկ հետո նստել է նրա վրա և քիչ է մնացել իր քաշով ճխլի նրան: Կինը ստիպված է եղել կծել նրա սեռական օրգանը. միայն դա է ստիպել ուղտին վեր կենալ:
Կինը հիվանդանոց է տեղափոխվել: Նրա վիճակի մասին ճշգրիտ տվյալներ չկան: Սակայն ինչպես հաղորդում է The Advocate պարբերականը՝ նա ստիպված է եղել ոստիկանությանը բացատրություն տալ: