ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի բնակիչ Ստեֆան Վեբերը մահացել է հարսնացուին առաջարկություն անելիս՝ հայտնում է Daily Mirror- ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զույգը հանգստացել է Տանզանիայում:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Վեբերը, ցանկանալով անսովոր ձևով առաջարկություն անել, թթվածնային դիմակով սուզվել է ջրամբարի մեջ և ցույց է տվել աղջկան մատանին և ցուցանակ՝ հարցով՝ համաձայն է արդյոք դառնալ իր կինը:
Թե որ պահին է տղան խեղդվել, դեռ պարզ չէ:
Ըստ նախնական տվյալների՝ հնարավոր է ջրի տակ նա սրտային անբավարարվածության ոպա է ունեցել: