Sunday, 12 05 2024
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

ԱԱԾ ակունքները մեր երկրում չեն, Վանեցյանը կարող է ներքաշվել այլ խաղերի մեջ

ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանը  որոշակի պարզաբանումներ է ներկայացրել օերս, ըստ էության, իր սկանդալային հրաժարականի մասին։ Վերջինս  նախ չի բացառել քաղաքականության մեջ լինելը՝ ասելով, որ կենտրոնացած է ֆուտբոլի վրա, սակայն ոչինչ բացառել պետք չէ, և հետո կոչ է արել նախկին իշխանությանը չոգևորվել, իսկ իրեն էլ չկապել Միքայել Մինասյանի հետ: Ընդհանրապես Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստն ընթերցելիս առաջացած առաջին հարցն այն էր, թե ինչո՞ւ է ուժային կառույցի ղեկավարը հրաժարական ներկայացնելիս քաղաքական հայտարարությամբ հանդես գալիս։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ԱԱԾ սպան իրավունք չունի շատ հանրայնանալու: «Երկրորդ՝ եթե նա քաղաքական ակտիվություն է դրսևորում, պետք է հաշվի առնենք մի հանգամանք՝ այդ ծառայության ակունքները մեր երկրում չեն, ինքը չուզենալով կարող է ներքաշվել այլ պետության խաղերի մեջ, այդ պատճառով ես անթույլատրելի եմ համարում, թեպետ արգելված չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ Վանեցյանը հեղափոխության աջակիցների մեջ հաջողություն չի ունենա. «Օրինակ՝ Քրիստոնեա-դեմոկրատները կաջակցե՞ն նրան, իհարկե՝ ոչ, կամ «Սասնա ծռերը» կաջակցե՞ն  նրան, ո՛չ, բացառված է, իրական «իմ քայլականները» ևս չեն գնա, եթե մեջն իր մարդիկ ունի՝ կգնան։ Այս իմաստով բացառում եմ, որ հեղափոխության աջակիցներն իրեն սատարեն, մարդիկ նաև զգուշավոր կլինեն։ Իսկ ո՞ր էլեկտորատի վրա պետք է խաղա ինքը՝ սերժառոբերտակա՞ն զանգվածի, տեսնում ենք այդ աբիժնիկները ինչ են անում, ոչ մի նպատակ չունեն՝ բացի քաղաքական դիակին վերակենդանացնելուց։ Ինքը հստակ հայտարարեց՝ խնդրում եմ ինձ Միշիկի հետ չկապել, բայց եթե մտնի այդ շրջագծի հետ, ուզի-չուզի պետք է կապվի, եթե Միշիկն արդեն խցում չլինի։ Ուստի ճիշտ կլինի՝ Վանեցյանը չմտնի քաղաքականություն»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Արթուր Վանեցյանը իր գիտելիքներն ու փորձը կարող է այլ տեղ ներդնել. «Հազար տեղ աշխատանքի հնարավորություն կա, պարտադիր չէ քաղաքականություն մտնի։ Եթե սկզբունքային տարաձայնություն չկա, վարչապետը կարող է նրա գիտելիքներն օգտագործել»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Արթուր Վանեցյանը շատ կարճ ժամանակահատվածում իշխանությունների շնորհիվ դարձավ քաղաքական աստղ: «Պարոն Փաշինյանն ինքը չպետք է թույլ տար, որ ԱԱԾ պետը այդքան մեծ ուշադրություն գրավի ու հանրային դեմք դառնա։ Իշխանությունների կողմից իջեցված պատվերները պարոն Վանեցյանը մեծ հաճույքով կյանքի էր կոչում, ինչի արդյունքում էլ սիրվեց հետհեղափոխական էյֆորիա ապրող հասարակության լայն շերտերի կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Համբարյանի դիտարկմամբ՝ պատահական չէ այն հանգամանքը, որ իշխանությունների շնորհիվ ամենաբարձր վարկանիշ ունեցողները հենց ուժային կառույցների ներկայացուցիչներն էին. «Ինչ վերաբերում է նրա քաղաքական ծրագրերին, ապա եթե նա ձևավորի իր սեփական քաղաքական թիմը, ապա կարող եմ ասել, որ իր ընտրազանգվածը կլինի նույն իշխանություններին երկրպագող այն զանգվածը, որը դժգոհ է իշխանություններից, բայց դեմ է նախկինների վերադարձին։ Այդ զանգվածի մեծ մասը կարող է անցնել այն քաղաքական ուժի կողմը, որը կձևավորվի պարոն Վանեցյանի կողմից»։

Ըստ նրա՝ ԱԱԾ նախկին ղեկավարը թեպետ նորելուկ է  լինելու քաղաքականության մեջ, բայց շնորհիվ Նիկոլ Փաշինյանի՝ բավական մեծ քանակությամբ կողմնակիցներ է ձեռք բերել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում