Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է:
«Այս օրինագծով վերականգնվում է արդարությունը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Անդրադառնալով նախկին պրակտիկային՝ պատգամավորն ասաց՝ 200 հազար տուգանում էին, 200 հազար էլ քեշ փող վերցնում. «Եվ տնտեսվարողները ուրախ երջանիկ գնում էին տուն»:
Պատգամավորի խոսքով՝ սա ազդանշան է, որ հարկային մարմինները կոչված են տնտեսվարողներին աջակցելու, ոչ թե պատժելու. «Սա տնտեսական հեղափոխություն է և հեղափոխություն է նոր Հայաստանի մտածողության մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում: