Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին կարծում է, որ գեղեցկությունը երբեմն խանգարում է դերասանական կարիերային: Մինչև 14 տարեկանը կինոաստղը կիսաշրջազգեստներ և զգեստներ հագնել չի սիրել: Այս մասին նա հայտարարել է Madame Figaro ամսագրին, փոխանցում է lady.ru-ն:
«Ես երբեք էլ չեմ մտածել գեղեցկության մասին: Գեղեցկությունը օգնում է որոշակի դերեր ստանալ, սակայն քեզ ուրիշ դերերի համար անհամապատասխան է դարձնում»,- ասել է Նայթլին:
Դիմահարդարումը, սանրվածքը և գեղեցիկ զգեստները օգնում են աստղին ստեղծել այն կերպարը, որը ցանկանում է տեսնել հանրությունը: Իրական Նայթլին տարբեր է այդ կերպարից: Մանուկ հասակում նա չի սիրել զգեստներ հագնել:
Այժմ Կիրա Նայթլին ամուսնացած է երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ: Նրա կարծիքով՝ ամուսնությունն ու մեկ մարդու հավատարիմ լինելը հեշտացնում է կյանքը:









































