Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում Բելառուսի իշխանության ղեկը փոխանցել իր երեխաներին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, նա կշարունակի աշխատել իրավասու քաղաքական գործիչների հետ, որոնք հաշվի են առնում իր ցուցումները:
«Ոչ մի երեխա չի պատրաստվում իշխանության ոչ մի տարանցման: Ինչպես նախկինում, ինձ հետ կաշխատեն միայն նրանք, ովքեր ցանկանում են աշխատել»,- պարզաբանել է Լուկաշենկոն:
Նշվում է, որ Բելառուսի առաջնորդը երեք որդի ունի: