Monday, 13 05 2024
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին

«Ոստիկանության և ԱԱԾ պետի պաշտոնները պետք է լինեն քաղաքական»

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի հրաժարականն առաջ քաշեց վաղուց հասունացած մի շարք հարցեր՝ կապված ԱԱԾ-ում կատարվելիք փոփոխությունների, դրանք հետհեղափոխական Հայաստանի իրողություններին ու պահանջներին համահունչ դարձնելու հետ։

Հանրային շրջանակներում պարբերաբար են հնչել մտահոգություններ, որ ԱԱԾ-ի պորտալարը պետք է կտրել ռուսական ԿԳԲ-ից, հին, սովետական մտածողություն ունեցող կադրերին փոխարինել անկախ Հայաստանում ձևավորված երիտասարդ կադրերով։

Թեև Արթուր Վանեցյանը ԶԼՄ-ներին պարբերաբար հարցազրույցներ էր տալիս, ընտրել էր բաց աշխատաոճ, սակայն հենց մամուլում արծարծվում էին հարցեր՝ կապված ԱԱԾ-ի գործառույթների հետ։ Մասնավորապես, հարց էր հնչում, թե ինչու է ԱԱԾ-ն «քիթը խոթում» կոռուպցիոն չարաշահումները բացահայտելու պատմությունների մեջ, երբ պատերազմական երկրում նրա հիմնական գործունեությունը պետք է ուղղված լինի հետախուզությամբ և հակահետախուզությամբ զբաղվելուն։ Հարցեր առաջացան նաև ամիսներ առաջ ԱԱԾ-ից որոշ փաստաթղթերի անհետացման վերաբերյալ, ինչի մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ, 2015թ․նոյեմբերին Նորք-Մարաշի բանդայի գործով կալանավորված, իսկ 2018թ․հեղափոխությունից հետո ազատ արձակված Գառնիկ Մարգարյանը մեզ հետ զրույցում հիշում է, որ ինքը 1969թ․ ծառայել է ԽՍՀՄ մարմնի զորքերում, սովորել Մոսկվայի բարձրագույն ուսումնարանում։ Հիշում է նաև, որ Հայաստանի ԱԱԾ-ն եղել է լրջագույն կառույց, զբաղվել հետախուզությամբ և հակահետախուզությամբ։ Գառնիկ Մարգարյանը նշում է, որ եղել են հետապնդումներ, եղել է 37 թիվ, 50-ական թվականներ, անմեղ մարդիկ են տուժել, իր հարազատ պապիկին էլ են տարել, որի ճակատագիրն անհայտ է մինչ օրս։

Գառնիկ Մարգարյանը չի ճանաչում հետհեղափոխական Հայաստանում մեկ տարուց ավելի ԱԱԾ տնօրեն աշխատած և հրաժարական ներկայացրած Արթուր Վանեցյանին, սակայն, իր ունեցած տեղեկություններով՝ նա պրոֆեսիոնալ է, աշխատել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչությունում, դրանից առաջ սպասարկել է Էրեբունու բաժինը։

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահը հակադարձում է մամուլում արծարծված այն հարցին, թե ինչու է ԱԱԾ-ն զբաղվել տնտեսական հանցագործությունների բացահայտմամբ։

«Ինչո՞ւ չպետք է զբաղվի դրանցով, երբ ունի համապատասխան կառույց՝ դա լինի կոռուպցիա, նարկոբիզնես և այլն, և այլն։ Թող օրենսգիրքը կարդան, կան համապատասխան հոդվածներ, որ այդ մարմինն անցկացնում է օպերատիվ- հետախուզական միջոցառումներ, հետո բացահայտում է, գործ է հարուցում, նյութեր է ստեղծում և այլն։ Կա, չէ՞, օրենք, որն ասում է, որ այդ մարմինը՝ բացի կարևորագույն խնդիրներից, պետք է նաև դրանցով զբաղվի։ Ես կարծում եմ, որ Վանեցյանը լուրջ մարդ է, դրական աշխատանք է կատարել»,- նշեց մեր զրուցակիցը։

Հետաքրքրվեցինք՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը չէ՞ր պարունակում քաղաքական ուղերձ։

«Ես չեմ տեսնում քաղաքական միտում, որովհետև ինքը լուրջ մարդ է։ Հնարավոր է, որ խոչընդոտող գործոններ են եղել, ինքը համաձայն չի եղել դրանց, արտահայտել է իր անհամաձայնությունը։ Ես 1993թ․աշխատել եմ ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության պետ, հրաժարվել եմ ծառայել, թեև կարող էի դեռ քսան տարի էլ աշխատել։ Հրաժարվել եմ, քանի որ այդ մարմնում ստեղծվում էր հանցագործ խումբ, որը զբաղվում էր նարկոբիզնեսով, սպանություններով՝ Վանո Սիրադեղյանի, Վահան Հարությունյանի գլխավորությամբ։ Եվ ես այդտեղ չէի կարող աշխատել։

Հիմա նա (նկատի ունի Արթուր Վանեցյանին) չէր կարող այդ ապարատը միանգամից մաքրել, քանի որ Հայաստանում այդքան շատ կադրեր չկան էլ, որ փոխարինեն»,- ասաց Գառնիկ Մարգարյանը։

Ինչ վերաբերում է ապագային, ապա, ըստ նրա, ԱԱԾ-ն պետք է ապահովի կայունությունը ներսում, արտաքին աշխարհում։

Գառնիկ Մարգարյանը նկատում է, որ հայկական գաղութները մեծ ուժ են, իսկ այդ ուժը չի օգտագործվում ո՛չ տնտեսության մեջ, ո՛չ քաղաքականության մեջ, հետախուզության, հակահետախուզության նպատակներով։

Որպեսզի ԱԱԾ-ում աշխատեն պրոֆեսիոնալները, ապա, ըստ Գառնիկ Մարգարյանի, պետք է կադրերն անցնեն պրակտիկ աշխատանք, պետք է օգտագործվեն ռուսական կամ այլ երկրների հատուկ ծառայությունների ուսումնական կենտրոնները։

Նկատեցինք, որ իրավապաշտպանները ԱԱԾ-ում փոփոխություններ իրականացնելու համար առաջարկում են սովետական կադրերին փոխարինել նորերով։

Գառնիկ Մարգարյանն էլ հակադարձում է՝ իսկ ի՞նչ են արել ՀՀՇ-ն և նրան հաջորդած իշխանությունները։

«Ո՞ր սովետական չեկիստն է եղել գող, ավազակ, չի կատարել իր պարտականությունները։ Հայաստանն ունեցել է դրսում ռեզիդենտներ, որոնք սպասարկել են ամբողջ արաբական երկրները, Եվրոպան։ Օգտագործելով նախկին փորձը՝ պետք է դրա վրա կառուցել նորը։ Իսկ նորը պետք է լինի ազգային շահերը պաշտպանող, ազգային անվտանգությունն ապահովող մարմին»,- նշեց նա։ Նա հիշում է, որ ժամանակին ԱԱԾ-ն զբաղվում էր ընդդիմադիր կուսակցություններին, անհատներին հետևելով, ինչը չես ասի Արթուր Վանեցյանի պաշտոնավարման շրջանում։

Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանության և Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը։ Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծի իմաստն այն է, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարվեն քաղաքական, և այդ պաշտոններում նշանակվեն ԱԺ պատգամավորի թեկնածուներին ներկայացվող պահանջներին համապատասխանող անձինք։

«Ես համաձայն եմ, որ ոստիկանության և ԱԱԾ պետի պաշտոնները լինեն քաղաքական, որովհետև նրանց գործառույթների մեծ մասը քաղաքական է։ Նրանք պետք է լինեն կառավարության անդամ, մասնակցեն երկրում տեղի ունեցող կարևորագույն միջոցառումներին»,- ասաց Գառնիկ Մարգարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում