The Mirror-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է տրանսֆերային նոր առաջարկ անել Մյունխենի «Բավարիա»-ին՝ Տոնի Կրոսին հրավիրելու նպատակով:
24-ամյա ֆուտբոլիստը հրաժարվում է նոր պայմանագիր ստերագրել Գերմանիայի նորաթուխ չեմպիոնի հետ ու 2015թ. ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Նման դեպքերում ակումբները սովորաբար զիջումների են գնում ու բաց թողնում խաղացողին, որպեսզի նրան չկորցնեն անվճար: Բայց մյունխենյան ակումբի ղեկավարները մտադիր են սկզբունքայնություն դրսևորել ու Կրոսին բաց չթողնել մինչև պայմանագրի ժամկետի ավարտը:
Mirror-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է 40 մլն ֆունտ առաջարկել «Բավարիա»-ին: Անգլիական ակումբը վստահ է, որ այդ գումարով հնարավոր է իրականացնել տրանսֆերը, եթե անգամ Կրոսը երկարաժամկետ պայմանագիր ունենար:







































