ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում հինգ թեկնածուի է նշել՝ պաշտոնաթող եղած Ջոն Բոլթոնի փոխարեն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Խոսքն իրավաբան և պատանդների հարցերով ԱՄՆ նախագահի հանձնակատար Ռոբերթ Օ’Բրայանի, գեներալ-մայոր Ռիքի Ուոդելի, միջուկային անվտանգության հարցերով ԱՄՆ էներգետիկայի փոխնախարար Լիս Գորդոն-Հեգերթիի, ազգային անվտանգության հարցերով խորհրդականի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆրեդերիկ Ֆլյայցի և ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ փոխնախագահի խորհրդական, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քեյթ Քելոգի մասին է։
Թրամփը նշել է, որ Օ’Բրայանը «ֆանտաստիկ խորհրդական» կլինի։
Քելոգին ԱՄՆ նախագահը հիասքանչ է անվանել՝ ասելով, որ նա իր հետ էր ամենասկզբից։
Թրամփը նաև հավելել է, որ իրեն շատ է դուր գալիս Ուոդելը։