Լես Հինթոնը, որը ղեկավարում է Dow Jones-ը և հրատարակում է The Wall Street Journal-ը, կարող է առաջիկա օրերին հրաժարական տալ կապված News of the World թերթում հեռախոսային գաղտնալսումներ իրականացնելու համար: Հինթոնը համարվում է հայտնի մեդիա մագնատ Ռուպերտ Մերդոքի ամենամոտ խորհրդականներից մեկը: Վերջինիս են պատկանում գաղտնալսող թերթերը, և նրա անվան շուրջ է ծավալվում այս սկանդալը:
Ինչպես նշում է Business Insider-ը, Հինթոնն այն 5 թոփ-մենեջերներից էր, որոնք տեղյակ են եղել գաղտնալսումներից: Հիշեցնենք, որ News of the World թերթը գաղտնալսել է մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հայտնի մարդկանց, ում մասին ցանկացել է հավելյալ տեղեկություններ ստանալ: Գաղտնալսվածների թվում է եղել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը: