Հնդկական Ջունագադհ քաղաքում առյուծները ազատ շրջել են փողոցներում: Այդ մասին հայտնում է India Today-ը:
Գիշատիչների զբոսանքը նկարահանել են ականատեսները: Հաղորդվում է, որ քաղաքում շրջում են առնվազն յոթ առյուծներ:
Տեղական անտառային դեպարտամենտի աշխատակից Սունիլ Կումար Բերվալը ենթադրում է, որ գիշատիչ կատուները կարող են քաղաք իջած լինել մոտակա Լեռնային անտառից:








































