ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը Facebook-ի իր էջում գրել է.
«Փաստորեն ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ չնայած Պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրական է, այն պետք է շարունակի գործել որպես սահմանադրական:
Այսպիսով, կարող ենք ամփոփել Հայաստանի Սահմանադրական դատարանի գործունեության արդյունքները.
– Հակասահմանադրական «նախագահներ»:
– Հակասահմանադրական խորհրդարաններ:
– Հակասահմանադրական միջպետական պայմանագրեր:
Հիմա էլ՝ հակասահմանադրական օրենք, որ ըստ ՍԴ որոշման՝ պիտի ձեւ անենք, թե սահմանադրական է: Արժանի շտրիխ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի խայտառակ կերպարին»,-գրել է Փաշինյանը:









































