Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Հրայր Թովմասյանի հեռացման մեկնարկը. «Իմ քայլի» կարևոր որոշումը

Երեկ երեկոյան «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել։ Լիլիթ Մակունցը հայտնել է, որ քննարկվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ Սահմանադրական դատարանի իրավիճակի շուրջ: «Խմբակցությունը որոշեց Սահմանադրական դատարանի դատավոր-անդամներից մեկի նկատմամբ սկսել գործընթաց՝ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ. խոսքը Հրայր Թովմասյանի մասին է»,- ասել է Մակունցը:

Թե ինչ մեխանիզմներով ԱԺ-ն կարող է հասնել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը՝ դժվարանում ենք նշել, սակայն կասկածից վեր է, որ կառավարող թիմի նման որոշումը հասունացած էր ու բխում է հեղափոխության օրակարգից։

Բանն այն է, որ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում հակասում է 2015թ. սահմանադրական փոփոխություննների տրամաբանությանը ու տեղավորվում է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման արդեն իսկ տապալված ծրագրի համատեքստում։ Այլ խոսքով՝ Թովմասյանի հեռացումը ՍԴ նախագահի պաշտոնից հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի կարևոր նախապայման է։

Մյուս կողմից՝ դժվար է ասել, թե ինչու է խորհրդարանական մեծամասնությունը շեշտը դրել անձնավորված թիրախավորումների վրա՝ ՍԴ ճգնաժամին քաղաքական-օրենսդրական համապարփակ լուծում տալու փոխարեն։ Իշխանության վերնախավում թերևս կարծում են, որ Թովմասյանին անվստահություն հարուցելուց հետո ՍԴ մյուս վեց անդամները կգերադասեն ինքնուրույն լքել իրենց պաշտոնները։

Ուշագրավ է նաև երկու հանգամանք։ Արարատ Միրզոյանը ՍԴ ճգնաժամի մասին խոսեց, իսկ «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի մասին որոշում կայացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի օրը։ Այս իրադարձությունների միջև ուղղակի կապ գուցեև չկա, սակայն դրանք, մեծ հաշվով, ենթակա են ընդհանուր համատեքստին, տրամաբանությանը։ Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի թիմը տվել է հեղափոխության, ըստ էության, նոր փուլի մեկնարկը՝ նպատակ ունենալով պետական համակարգն ամբողջովին ազատել հին համակարգի ուղղակի ու ստվերային ազդեցությունից։ Այս համատեքստում կանխատեսելի է ոչ միայն Հրայր Թովմասյանի լիազորություննների դադարեցումը, այլ նաև մի շարք աղմկահարույց պաշտոնանկություններ ուժային, իրավապահ բլոկներում։

Մյուս կողմից՝ կառավարող խմբակցությունը Հրայր Թովմասյանի վերաբերյալ որոշում է կայացնում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական որոշման հրապարակման նախորդ օրը, ինչը կարևոր ազդակ է դատական համակարգին ու հասարակությանը։ Քաղաքական մեծամասնությունն արձանագրում է, որ բնավ էլ լեգիտիմ չի համարում Քոչարյանի գործով ՍԴ որոշումը ու իր քայլով ակնարկում է, որ այն չի կարող հանգեցնել երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխությանը։

Ակնհայտ է, որ Հայաստանը թևակոխում է դրամատիկ զարգացումների նոր փուլ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում